Ճապոնիայի 9 մլն բնակիչ կարող է տարհանվել «Հագիբիս» թայֆունի պատճառով
Ճապոնիայի տեղական իշխանությունները «Հագիբիս» թայֆունի պատճառով ինը միլիոն մարդու տարհանման հրահանգ են տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրանք հայտարարել են, որ 9 մլն մարդու կյանքին վտանգ է սպառնում, ուստի նրանց խորհուրդ է տրվում հեռանալ բնակավայրերից:
Ավելի վաղ յոթ պրեֆեկտուրաների մի շարք քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հեղեղումների հետևանքով հայտարարվել էր վտանգի ամենաբարձր մակարդակ:
Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 65 մ/վ-ի: Օդերևութաբանները «Հագիբիս»-ն ուժգնությամբ համեմատել են «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք: