«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
Աղավնաձոր գյուղի բնակիչները որոշել են փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, բայց համայնքապետը հորդորել է սպասել։
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել և դժգոհում են խաղողի մթերման ցածր գներից։ Նրանք պնդում են, որ այս տարի Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկում է խաղող գնել անցած տարվա համեմատ կրկնակի ցածր գնով։
Արենի խոշորացված համայնքի (Աղավնաձոր գյուղն ընդգրկված է այդ համայնքում) ղեկավար Հուսիկ ՍահակյանըSputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ անցած տարի գործարանը «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը գնել էր 470 դրամով, իսկ հիմա 225 դրամ է առաջարկում։
Ընդ որում` գյուղի բնակիչներն իրենք պետք է արտադրանքը տեղափոխեն Արմավիրի մարզ, որտեղ գտնվում է ձեռնարկության մթերման բազան։
«Գյուղացիները բողոքում են, որ նման պայմաններում իրենց ամբողջ տարվա աշխատանքն անիմաստ է դառնում։ Նրանք վարկեր, պարտքեր ունեն, որոնք պետք է մարեն։ Իսկ նման գնով ուղղակի չեն կարող աշխատել։ Առաջարկում են գնել գոնե 300 դրամով», — ասաց Սահակյանը։
Գյուղի բնակիչները նույնիսկ ցանկացել են ի նշան բողոքի փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, սակայն համայնքի ղեկավարը համոզել է նրանց սպասել հարցի լուծմանը։
«Հիմա հավաքվել, սպասում ենք նախարարին։ Հուսով ենք, որ հարցը լուծում կստանա», — ասաց համայնքապետը՝ նկատի ունենալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարար Սուրեն Պապիկյանին։
Սահակյանը հեռախոսով խոսել է նաև էկոնոմիկայի փոխնախարարի հետ, որը նույնպես խոստացել է զբաղվել այդ հարցով։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ձեռնարկությունից։ Այնտեղ խոստացան ուսումնասիրել իրավիճակը և տեղեկություն տրամադրել։
«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
Աղավնաձոր գյուղի բնակիչները որոշել են փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, բայց համայնքապետը հորդորել է սպասել։
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել և դժգոհում են խաղողի մթերման ցածր գներից։ Նրանք պնդում են, որ այս տարի Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկում է խաղող գնել անցած տարվա համեմատ կրկնակի ցածր գնով։
Արենի խոշորացված համայնքի (Աղավնաձոր գյուղն ընդգրկված է այդ համայնքում) ղեկավար Հուսիկ Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ անցած տարի գործարանը «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը գնել էր 470 դրամով, իսկ հիմա 225 դրամ է առաջարկում։