Քաղաքական

12.10.2019 09:47

Փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին․ «Հրապարակ»

Փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ մեզ էին ուղարկել մի ձեռագիր դիմում, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել՝ «ի շահ ժողովրդի»։ Գրության մեջ նշված էին անուն-ազգանուններ և ստորագրություններ, բայց փոքրիկ զննությունից, ապա ստորագրողների հետ զրույցներից պարզեցինք, որ այն կեղծ է։ Օրվա մեջ մի քանի այլ աղբյուրներից էլ ստացանք այդ թղթիկը։

Աղբյուրը պնդում էր, որ երկուշաբթի դիմումը հրապարակվելու է։ Հետո մեզ իշխանական աղբյուրից զգուշացրին, որ առաջիկայում նման «ուտեչկաներ» շատ են լինելու։

Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են, որոնց խփելու են «ֆեյք-նյուզերի» հողի վրա։ Եվ հիմա որոշ «մուտիլովշչիկներ» փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին, որ մամուլի դեմ քայլեր ձեռնարկելու միջավայր ձևավորեն ու գործի անցնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։