Քաղաքական

12.10.2019 00:54

Փաշինյանն ու Ալիևը ճաշի ընթացքում գրեթե 2 ժամ զրուցել են

Փաշինյանն ու Ալիևը ճաշի ընթացքում գրեթե 2 ժամ զրուցել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց: Այն հիմնականում նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, լարվածությունը մեղմելու հնարավորություններին, առաջիկա քայլերին»,-ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ զրույցը տևել է 1.5-ից 2 ժամ:

Ճաշկերույթը կազմակերպվել է Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։