70 հազարից ավելի բնակիչներ են լքել իրենց տները Սիրիայում մարտական գործողությունների պատճառով
Ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 11-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը:
«ՊՀԾ-ն խորապես մտահոգված Է Սիրիայի հյուսիս-արեւելքում իրադրության զարգացման հնարավոր ազդեցությունից եւ ուշադիր հետեւում Է իրավիճակին: Բռնության Էսկալացման սկզբից ի վեր գրանցվել Է բնակչության զանգվածային գաղթ: Ներկայում Հասեքե եւ Ռաքա նահանգներից 70 հազարից ավելի մարդիկ են լքել իրենց տները»,-ասել Է նա: ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ներկայում ՊՀԾ-ի՝ Ղամիշլի բնակավայրում գտնվող դաշտային գրասենյակում շարունակում են աշխատել կազմակերպության 32 աշխատակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: