Աշխարհ

11.10.2019 16:05


Թուրքիան ՆԱՏՕ-ի «ուժեղ ու կարևոր» դաշնակիցն է. Ստոլտենբերգ

Թուրքիան ՆԱՏՕ-ի «ուժեղ ու կարևոր» դաշնակիցն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ Է վարել Թուրքիայում, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը: Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին:

«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ եւ հավատարիմ դաշնակիցն Է, որը կարեւոր Է մեր հավաքական պաշտպանության եւ ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել Է նա լրագրողներին:

«Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ընդլայնելով օդային ու ծովային ներկայությունը: Այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար Է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում, ներառյալ կարեւոր ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ ռազմածովային բազաները եւ ռադիոտեղորոշիչ կայանները»,-նշել Է նա: «Թուրքիան մեծ երկիր Է այս մեծ տարածաշրջանում, իսկ «մեծ ուժի հետ գալիս Է նաեւ մեծ պատասխանատվությունը»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը