Աշխարհ

11.10.2019 15:58


Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել Է ներկայանալ դատարան, որտեղ քննվում Է նրա դեմ հարուցված գործը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: «Աթամբաեւը որոշեց չներկայանալ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանում նշանակված նախնական լսումներին»,-ասել Է նա:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Պերվոմայսկի շրջանային դատարանի դիվանատանը, հոկտեմբերի 11-ին նախնական լսումներ են սկսվել 2013 թվականին բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի շուրջ:

Բացի Աթամբաեւից, այդ գործով անցնում են եւս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատարանը Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալման թույլտվություն Է տվել առնվազն մինչեւ հոկտեմբերի 26-ը: Ներկայում Աթամբաեւը գտնվում Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հետաքննչական մեկուսարան:

Այս խորագրի վերջին նյութերը