Ես գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին. Շերը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում
Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանն (Շերը) անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:
«11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայի խոշտանգել ու սպանել են: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրքիայի զինվորները դեռ արյան ծարավ են:ց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգչուհին այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ: