Քաղաքական

11.10.2019 14:55

Ռուսաստանը թույլ չի տա ԼՂ հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին (տեսանյութ)

Ռուսաստանը թույլ չի տա ԼՂ հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին (տեսանյութ)

Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Հիշեցնելով, որ Ռուսաստանում բնակվում է 2 միլիոնից ավելի հայ՝ նա հավելել է, որ սա երկրի բնակչության ազդեցիկ եւ հարգարժան հատվածն է: Զատուլինի խոսքով՝ կայացման ճանապարհին ժողովուրդներն ու պետություններն անցնում են հրի ու ջրի եւ փառքի միջով: «Ես Ղարաբաղում բազմիցս եմ եղել: Եղել եմ Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի առանց բացառության բոլոր հակամարտային գոտիներում: Մեծ տպավորություն է գործում այն, որ չնայած բոլոր զոհողություններին եւ տառապանքին, Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքի վիթխարի ձեռքբերումներ: Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած հավակնության»,-նշել է Զատուլինը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։