Քաղաքական

11.10.2019 14:35


Ինչո՞վ էր զբաղվում Մարիամ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ․ վարչապետի դստեր սրընթաց հաջողությունը

Ինչո՞վ էր զբաղվում Մարիամ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ․ վարչապետի դստեր սրընթաց հաջողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների երեխաներից, ովքեր իրենց ծնողների պաշտոնավարման տարիներին զարմանալի արագությամբ հաջողություններ են արձանագրել։ Ըստ էության Փաշինյանի համար կասկածելի է, երբ պետական պաշտոն զբաղեցնող անձի երեխան հաջողություն է ունենում։

Հետաքրքիր է, որ Փաշինյանը նույն կասկածամտությամբ չի մոտենում իր երեխաների հաջողություններին։ Հաջողություններ, որոնք նրանք ունեցել են միայն իշխանափոխությունից հետո։ Վառ օրինակ է վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Իշխանափոխությունից առաջ նա որևէ էական հաջողություն չի ունեցել, եղել է ուսանող, կարճ ժամանակ աշխատել է սպասարկման ոլորտում՝ ոչ բարձր օղակում։ Իսկ ահա իշխանափոխությունից հետո նրա առաջ բացվեցին հաջողության դռները։ Մարիամ Փաշինյանը հոր վարչապետ դառնալուց հետո բարձր պաշտոն ստացավ մասնավոր ամենախոշոր ընկերություններից մեկում՝ «Digitain» ընկերությունում։

Չնայած կարճ ժամանակ է, որ Մարիամ Փաշինյանը աշխատում այդ ընկերությունում, բայց հենց նրան էր վստահվել ընկերության ամենակարևոր ծրագրի ներկայացումը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում։

Հետաքրքիր է, Վարչապետն ինքն իրեն հարցրել է, թե ո՞րն է այդ հաջողության պատճառը, գուցե այն, որ Մարիամ Փաշինյանը վարչապետի դուստրն է և ոչ թե ընդդիմադիր պատգամավորի։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը