Իշխանությունների «ներքին կարգով խորհուրդը»՝ դատարանների նախագահներին․ «Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որ փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն և առավելագույնս մերժեն միջնորդությունները։
Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։
Ըստ մեր աղբյուրների՝ սա կարող է լուծել մի քանի հարց. ի մասնավորի՝ հնարավոր կլինի առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, ինչը «օդ ու ջրի նման» անհրաժեշտ է իշխանություններին, և երկրորդ՝ հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձևավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: