Քաղաքական

11.10.2019 10:36


60 հազար եվրո, 3 միլիոն դրամ և 4700 դոլար. էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքն ու գույքը․ «Փաստ»

60 հազար եվրո, 3 միլիոն դրամ և 4700 դոլար. էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքն ու գույքը․ «Փաստ»

«Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Վարոս Սիմոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Վ. Սիմոնյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, եկամուտների, ինչպես նաև անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նա հայտարարագրել է բնակարան և «VOLKSWAGEN TOUAREG 3.6» ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 60 000 եվրո, 3 000 000 ՀՀ դրամ և 4700 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 981 640 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Վարոս Սիմոնյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2019թ. օգոստոսի 22-ին: Մինչ այս՝ 20152019 թթ., Վ. Սիմոնյանը եղել է Եվրոպական միությունում ՀՀ առևտրական կցորդը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը