Ճիշտ կլինի՝ իշխանությունը հարգի ՍԴ-ի հեղինակությունը և ճնշում չգործադրի. Գ. Պետրոսյանը՝ Հ. Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումը վարույթ ընդունելու մասին
Ազգային ժողովն արդեն ներկայացրել է Սահմանադրական դատարան, հիմք չեմ տեսնում, որ ՍԴ-ն դիմումը վարույթ չընդունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՍԴ-ն հիմք ունի վարույթ չընդունել ԱԺ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու մասին դիմումը:
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Սահմանադրական դատարանի՝ գործը վարույթ չընդունելու հիմքերը սպառիչ սահմանված են օրենքով: Նա վստահություն հայտնեց, որ ՍԴ-ն կղեկավարվի օրենքով:
Հարցին՝ իշխանությունը չի՞ ճնշի ՍԴ դատավորներին անցանկալի որոշում կայացնելու դեպքում, նա պատասխանեց. «Եթե Սահմանադրական դատարանը գործն ընդունի վարույթ և կայացնի որոշում, ապա ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ որոշումները պարտադիր են բոլորի համար, այդ թվում նաև իշխանության համար: Եվ այն երկրում, որտեղ ՍԴ որոշումը չի ճանաչվում և չի կատարվում, այդ երկիրը պետք է հեռու մնա իրեն իրավական պետություն համարելուց»:
Նա նշեց, որ չի ցանկանում գուշակություններ անել, պետք է սպասել ու հարգել ՍԴ ինքնավարությունն ու հեղինակությունը: «Տեսնենք, թե ինչ որոշում է կայացնում. ինչ որոշում էլ կայացնի, Հայաստանի գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, ենթակա չեն բողոքարկման, ենթակա են պարտադիր կատարման: Բայց թե ինչ կանի իշխանությունը, ես չեմ ուզում գուշակությամբ զբաղվել, բայց ճիշտ կլինի, որ իշխանությունը հարգի իր երկրի բարձրագույն դատական ատյանի հեղինակությունը և որևէ ճնշում չգործադրի, սպասի, որ այդ դատարանն իր ներքին համոզմունքով կայացնի օբյեկտիվ, հիմնավորված և արդարացի որոշում»,-նշեց նա:
Հարցին էլ՝ հաշվի առնելով նախկին փորձը՝ դատարանների շրջափակում, դատավորներին վիրավորել, հիմա որքանո՞վ են պաշտպանված ՍԴ դատավորները, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց, որ առիթ ունեցել է գնահատական տալ այդ միջոցառումներին, հիմա էլ վերահաստատում է իր գնահատականը. «Որևէ մեկը, այդ թվում՝ երկրի վարչապետը, իրավունք չունի միջամտել դատական իշխանության գործունեությանը, և ես լիահույս եմ, որ այդ նույն սխալները չեն կրկնվի և թույլ կտան, որ ՍԴ-ն իսկապես գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման հիման վրա կայացնի օբյեկտիվ որոշում»:
Ըստ նրա՝ դատավորները պաշտպանված են այնքանով, որքանով ՀՀ Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին օրենքը արգելում են որևէ միջամտություն նրանց գործունեությանը: «Ավելին ասեմ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում արդարադատությանը որևէ կերպ միջամտելու համար»,-նկատեց նա:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե ավելի կհարգեր ԲՀԿ-ին, եթե նրանք դեմ քվեարկեին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը ՍԴ ուղարկելուն, նա նշեց, որ Արարատ Միրզոյանը օգտվել է իր կարծիքը ազատ արտահայտելու Սահմանադրական իրավունքից, իրենք էլ իրենց դիրքորոշումն են արտահայտել և ասել են, որ չմասնակցելը չի նշանակում դիրքորոշում չունենալ: «Ասել ենք, որ, եթե մի գործընթացի իրավական հեռանկարը մեզ համար մշուշոտ է, մենք նպատակահարմարություն չենք տեսնում մտնել այդ գործընթացի մեջ: Չի կարելի, որ իրեն փորձառու համարող քաղաքական գործիչը մի ամբողջ հսկայական կուսակցության մասին դատողություն անի ընդամենը մեկ օրինագծի կապակցությամբ, մենք շատ օրինագծերում աջակցել ենք իրենց»,-շեշտեց նա: