Աշխարհ

10.10.2019 15:55


Ռուսաստանի ու Իրանի արձագանքը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը

Ռուսաստանի ու Իրանի արձագանքը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը

Իրանը և Ռուսաստանը արձագանքել են նախօրեին Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գոծողությունը:

Իրանի արտգործախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և զորքը հետ քաշել։

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, մեկնաբանելով սկսված ռազմական գործողությունը, նշել է, որ խնդիրը պետք է լուծվի միայն Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսության միջոցով։

Լավրովը, հիշեցնելով 1998թ.-ին Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռքբերված Ադանայի պայմանագիրը, որով նախատեսվում է 2 երկրների համատեղ գործողությունների իրականացում ահաբեկչական կառույցների դեմ պայքարում, ընդգծել է, որ համատեղ պայքարի իրականացմանը խոչընդոտեցին ԱՄՆ և վերջինիս գլխավորությամբ դաշնակցային ուժերը։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը