Լրահոս

10.10.2019 15:50


Շիրակի մարզում 3 ավտոմեքենաներով բարձված DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. մեքենաները 25 մետր գլորվելով՝ հայտնվել են ձորում

Շիրակի մարզում 3 ավտոմեքենաներով բարձված DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. մեքենաները 25 մետր գլորվելով՝ հայտնվել են ձորում

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 59-ամյա Պիտե Մ.-ն իր վարած DAF մակնիշի BB 130-133-P համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ ոլորանապտույտ գոտում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կցորդիչին ամրացված կոնտեյների մեջ եղած 3 ավտոմեքենաները կոնտեյներից դուրս են շպրտվել և մոտ 25 մետր գլորվել ձորը:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի և սահմանազատել տարածքը, իսկ կոնտեյները դուրս բերելու համար անրհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը