Լրահոս

10.10.2019 13:50


Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Սիրիայի այն հատվածից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:

«Մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը, մարդասիրական խմբին այլ հանձնարարություն չի տրվել: Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվելու։ Այս պահի դրությամբ որոշումն այսպիսին է»,- հայտնեց Էլբակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը