Լրահոս

10.10.2019 13:48


ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Սիրիայում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:

Այս խորագրի վերջին նյութերը