Լրահոս

10.10.2019 13:25


Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. կա վիրավոր (տեսանյութ)

Արարատի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 GR 295 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ուռենուն և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել «Հայկական խոհանոց» անունը կրող շինության փայտե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Հայկական խոհանոց»-ի տարածքի բացօթյա զրուցարանում (беседка) նստած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Կյանքի գյուղապետը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածաներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդն էլ ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ բեռնատար, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։

Ոստիկանությունը պարզում է՝ վարորդի հայտնած տեղեկությունը, արդյո՞ք, համապատասխանում է իրականությանը։

Աղբյուրը՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը