Լրահոս

10.10.2019 13:09


Արմավիրի մարզում բախվել են 57-ամյա վարորդի մոտոցիկլն ու 23-ամյա վարորդ Nissan-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)

Արմավիրի մարզում բախվել են 57-ամյա վարորդի մոտոցիկլն ու 23-ամյա վարորդ Nissan-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նորապատ գյուղի 5-րդ փողոցում բախվել են Նորապատ գյուղի բնակիչներ՝ 57-ամյա Արամ Պապոյանի վարած «ԻԺ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլը և 23-ամյա Արման Համբարձումյանի վարած Nissan մակնիշի 35 OX 033 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարն ու Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Nissan-ի վարորդ Ա. Համբարձումյանը բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվեցին ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարը նաև չի ունեցել սաղավարտ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, և այդ փողոցի հարևանությամբ գործում է մանկապարտեզ, և ամեն օր ծնողներն իրենց երեխաներին ահը սրտներին են ճանապարհում մանկապարտեզ, քանի որ չգիտեն՝ երեխաները միայնակ կկարողանան անցնել այդ ճանապարհահատվածով։ Նրանք խնդրում էին պատկան մարմիններից, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից, Արմավիրի մարզպետ Հարություն, որպեսզի կարճ ժամանակում նշված հատվածում տեղադրեն կամ արհեստական անհարթություն, կամ արագաչափ, կամ էլ խաչմերուկը նախազգուշացնող թարթող լուսակիր, հակառակ դեպքում, եթե այդ խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, ականատես լինեն հերթական վթարին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը