Լոռու մարզում Mersedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդին դուրս են բերել փրկարարները
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղիի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր-Դիիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Mersedes մակնիշի 35 RV 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթ-բետոնե արգելապատնեշներին, տապալել այն ու հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների հետ միասին Mersedes-ի վարորդին դուրս են բերել մեքենայից եւ պատգարակով մոտեցրել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության խմբին:
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։