Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված երիտասարդ տղան մահացել է (տեսանյութ)
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ և 2 գնդակ։
Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել։
Դեպքի վայրում բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։ Ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ գիտեն և նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։