Տնտեսական

10.10.2019 12:35


Տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիներին մինչ օրս չեն վերադարձվել գումարները. նրանք կառավարությունից օժանդակություն են պահանջում (տեսանյութ)

Տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիներին մինչ օրս չեն վերադարձվել գումարները. նրանք կառավարությունից օժանդակություն են պահանջում (տեսանյութ)

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրին Travelan տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները, որոնց մինչ օրս չեն վերադարձվել իրենց գումարները:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը շուրջ 100 քաղաքացիներ նշված տուրիստական գործակալությունից գնել էին տուրիստական փաթեթներ, գործակալությունը նրանց տրամադրել էր կեղծ տոմսեր, կնքվել էին պայմանագրեր, կնքված ստացականներ, սակայն քաղաքացիները մեկնել չէին կարողացել: Խոսքը ավելի քան 200 հազար դոլարի մասին է: Հարուցվել է քրեական գործ, և Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանն այժմ կալանավորված է:

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, պնդում էին, որ հետաքննությունը պատշաճ չի իրականացվում, և կառավարությունից պահանջում էին վերահսկողություն իրականացնել:

Նրանց մոտեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և խոստացավ Նիկոլ Փաշինյանին փոխանցել բողոքի ակցիայի մասնակիցների դիմում-նամակը:
Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը