Նահատակ ազգերի միջազգային դաշինքը օրերս բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, քրդերի, ասորիների և պոնտոսի հույների ցեղասպանությունները։ Նամակի տակ ստորագրել են Ասորական համայնքի «Արթուր» ՀԿ-ի նախագահ Արսեն Միխայլովը, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, Հայաստանի և ԼՂՀ հույների «Պատրիդա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Պոլատովը և «Հայոց հաղթական ուղի» ՀԿ-ի նախագահ Ավետիս Կալաջյանը։
Այս կապակցությամբ «Հայացք» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում բանախոսները նշել են, որ դաշինքի շրջանակներում իրենք պահանջում են վերը նշված ցեղասպանությունների միջազգային ճանաչումը, իսկ հողային փոխհատուցման պահանջը պետք է բարձրացվի պետական մակարդակով։
–Հողային պահանջները պետք է լինեն պետության մակարդակով, ոչ թե դաշինքների և կազմակերպությունների,- ասել է Ավետիս Կալաջյանը։
Բաց նամակ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային