Լրահոս

09.10.2019 18:04


Արարատի մարզում 32-ամյա վարորդը Range Rover-ով փլուզել է քարե պարիսպը և գլխիվայր հայտնվել բնակչի տան բակում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Արարատի մարզում 32-ամյա վարորդը Range Rover-ով փլուզել է քարե պարիսպը և գլխիվայր հայտնվել բնակչի տան բակում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սերոբ Դավթյանը իր վարած Range Rover մակնիշի 35 ZG557 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան քարե պարսպին, փլուզել այն և գլխիվայր հայտնվել տան բակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը