Աշխարհ

09.10.2019 22:45


Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 մլրդ դոլար վճարել դեղամիջոցի կողմնակի էֆեկտի համար

Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 մլրդ դոլար վճարել դեղամիջոցի կողմնակի էֆեկտի համար

Johnson & Johnson-ը պարտավոր կլինի որպես փոխհատուցում 8 մլրդ դոլար վճարել մի տղամարդու այն բանի համար, որ ամերիկյան այս ընկերությունը նրան եւ մյուս սպառողներին չԷր նախազգուշացրել նեյրոլեպտիկ պատրաստուկի անցանկալի կողմնակի Էֆեկտի մասին: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, այս որոշումը հոկտեմբերի 8-ին ընդունել Է Ֆիլադելֆիա քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) քաղաքացիական գործերի դատարանի երդվյալների ժյուրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երդվյալները որոշում են կայացրել հօգուտ 26-ամյա Նիկոլաս Մյուրեյի: Նա հայցադիմումում հայտնել Է, որ մանկության տարիներին բժիշկների նշանակմամբ օգտագործել Է Risperdal պատրաստուկը, որը նախատեսված Է շիզոֆրենիայի եւ կրկնաբեւեռ խանգարման նոպաները կանխելու եւ համար: Johnson & Johnson-ի արտադրության այդ դեղամիջոցն ունեցել Է կողմնակի Էֆեկտ՝ գինեկոմաստիա (տղամարդկանց մոտ կաթնագեղձերի մեծացում):

Տուժածն այս դեղամիջոցը բժիշկների նշանակմամբ օգտագործել Է 2003 թվականից: Մյուրեյը 2015 թվականին հաղթել Էր համանման հետաքննության արդյունքում: Այն ժամանակ երդյալների ժյուրին Johnson & Johnson-ի գործողությունները պատժի արժանի Էր համարել տուժածին 1,75 մլն դոլարի վճարման տեսքով: Անցյալ տարվա փետրվարին Փենսիլվանիայի նահանգի վճռաբեկ դատարանն օրինական Էր ճանաչել այդ վճիռը, բայց փոխհատուցման չափը նվազեցրել Է մինչեւ 680 հազար դոլար:

1886 թվականին հիմնված Johnson&Johnson-ը կոսմետիկական եւ սանիտարահիգիենիկ ապրանքների եւ բժշկական սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկն Է աշխարհում: 2017 թվականին J&J-ի շրջանառությունը կազմել Է մոտավորապես 76 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը