Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը և հայտնվել ձորակում. ՍՊԸ հաշվապահն ու խոհարարը տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հ-ն իր վարած Mercdes մակնիշի 35 VN 480 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 47-ամյա Էլմիրա Հ-ն և 27-ամյա Ջուլիետա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ-ն Mercedes-ը շահագործում էր որպես «Յանդեքս» տաքսի ծառայություն, իսկ վիրավորներից Էլմիրա Հ-ն աշխատում է հանրապետությունում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ խոհարար, իսկ Ջուլիետա Հ-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։