Աշխարհ

09.10.2019 20:25


Ադրբեջանում սկեսուրն ու սկեսրայրը ծեծի են ենթարկել հղի հարսին՝ ոչխար չնվիրելու համար

Ադրբեջանում սկեսուրն ու սկեսրայրը ծեծի են ենթարկել հղի հարսին՝ ոչխար չնվիրելու համար

Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում ամուսինները ծեծի են ենթարկել իրենց 19-ամյա հղի հարսին: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ամիրվար գյուղում: Կինը բազմաթիվ կապտուկներով և գանգուղեղային փակ վնասվածքով տեղափոխվել է շրջանային հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:

Ինչպես նշել են աղջկա ծնողները, վեճը ծագել է նրանից, որ իրենք հարսանիքի օրը ոչխար չեն նվիրել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը