Աշխարհ

09.10.2019 12:35


«Ռոմայի» գլխավոր մարզիչը որակազրկվել է 2 խաղով

«Ռոմայի» գլխավոր մարզիչը որակազրկվել է 2 խաղով

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է Ա Սերիայի 2 խաղով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Միջադեպը տեղի է ունեցել 7-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղի վերջնամասում (1-1): Ավելացված ժամանակում «Ռոմայի» հարձակվող Նիկոլա Կալինիչը հյուրերի տուգանային հրապարակում, սակայն մրցավարը 11-մետրանոց չնշանակեց:

Ֆոնսեկան խաղավարտին նետվել էր խաղադաշտ ու սկսել վիճել մրցավարի հետ: Մրցավարը «գայլերի» գլխավոր մարզչին նախ դեղին, ապա կարմիր քարտ էր ցույց տվել:

Լիգան հետաքննել է այդ միջադեպն ու որոշել 2 խաղով որակազրկել Ֆոնսեկային: Պորտուգալացի մարզիչը բաց կթողնի հոկտեմբերի 20-ի՝ «Սամպդորիայի» և հոկտեմբերի 27-ի՝ «Միլանի» հետ խաղերը:

Բացի դրանից, «Ռոման» տուգանվել է 15 հազար եվրոյով թիմի ֆիթներ-անձնակազմի անդամի պահվածքի պատճառով, որն իրավունք չուներ լինելու պահեստայինների նստարանին: Եզրափակիչ սուլիչից հետո նա վազել էր խաղադաշտ ու սարկազմով ծափահարել մրցավարին:
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը