Լրահոս

09.10.2019 12:13


«Մասիս» ֆուտբոլային ակումբի խաղացողներն ու մարզամրցումների մասնակիցը կասկածվում են պայմանավոված խաղ կազմակերպելու մեջ

«Մասիս» ֆուտբոլային ակումբի խաղացողներն ու մարզամրցումների մասնակիցը կասկածվում են պայմանավոված խաղ կազմակերպելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 17-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որի «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը՝ նախնական համաձայնությամբ, կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու խաղադաշտով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս:

Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում:

Այս խորագրի վերջին նյութերը