Այնթապի թիվ 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին և որովայնին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթապ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում նշված դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։
Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են Մասիսի ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։