Փաշինյանի նոր մեքենան արժեցել է ավելի քան 290 հազար դոլար․ վարչապետի շռայլ ծախսերը շարունակվում են (լուսանկար)
Աղքատությունն իր գլխում հաղթահարած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պետության հաշվին իրեն շռայլություններ թույլ տալ։ Շաբաթներ առաջ politik.am-ը գրել էր, որ Փաշինյանն ԱՄՆ է այցելել գերթանկարժեք ինքնաթիռով, որի մեկ ուղղությամբ վարձակալությունը պետության համար արժեցել է ավելի քան 330 հազար դոլար։
Հիմա պարզվում է, որ շքեղությունների սիրահար վարչապետի համար հնացած է Սերժ Սարգսայնից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան։ Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի։ Մեքենան ամբողջապես զրահապատ է, ինչպես և նախատեսված է պետության ղեկավարներին սպասարկող մեքենաների համար։
Փաշինյանին սպասարկող մեքենան ՌԴ-ում արժե միջինը 70 մլն դրամ (այս մոդելի գներին կարող եք ծանոթանալ այստեղ), որը համարժեք է 147 հազար ԱՄՆ դոլարի։ Հյատնի է, որ Հայաստանում չկան ընկերություններ, որոնք կարող են ամբողջական զրահապատում իրականացնել մեքենաների համար։ Հայաստանում առկա մեքենաները հիմնականում զրահապատվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ կան լավ մասնագիտացված ընկերություններ և գները արևմտյան ընկերությունների համեմատ անհամեմատ ցածր են։ ՌԴ-ում Փաշինյանին սպասարկող նոր Mercedes S 600 W222 մոդելի ամբողջական (FULL) զրահապատումը արժե 150 հազար դոլար։
Ընդհանուր վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր մեքենան պետության համար նվազագույնը արժեցել է 297 հազար դոլար, եթե իհարկե մեքենան պատվիրելիս հավելյալ ճոխություններ չեն ավելացվել։ Սա արդեն հարց է, որի պատասխանը կիմանանք կառավարություն ուղարկված մեր հարցման պատասխանը ստանալուց հետո։

Աղբյուրը՝ politik.am