Քաղաքական

08.10.2019 18:39


«Այլ ասելիք չունեմ». Արտակ Դավթյանը չի փոխել իր կարծիքն այն մասին, որ 2008-ի մարտի 1-ին բանակը չի կրակել (տեսանյութ)

«Այլ ասելիք չունեմ». Արտակ Դավթյանը չի փոխել իր կարծիքն այն մասին, որ 2008-ի մարտի 1-ին բանակը չի կրակել (տեսանյութ)

Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում: Պատասխանները կստացվեն դատավարության ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չի փոխել իր կարծիքն այն մասին, որ բանակը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ չի կրակել:

«Այլ կարծիք չեմ հայտնել և այլ ասելիք չունեմ»:

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը նախորդ տարի ասուլիսի ընթացքում ասել էր. «Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են ինչ-որ անհատ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ: Ընդհանուր բանակը տասնյակ հազարավոր մարդիկ են, հիմա ասում ենք՝ տասնյակ հազարավոր մարդիկ կրակել են: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը