Լրահոս

08.10.2019 21:25


Գյումրիում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել (տեսանյութ)

Գյումրիում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2009-2019թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մարզադպրոցում 6 քաղաքացու, ոմանց` մարզիչ, ոմանց որպես հավաքարար է հրամանագրել, այդ թվում և իր որդուն ու կնոջը, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը