Լրահոս

08.10.2019 21:55


Դարպասը բաց է եղել

Դարպասը բաց է եղել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.05-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ երկու օր առաջ, օգտվելով դարպասը բաց լինելու հանգամանքից, Ավան վարչական շրջանի սեփական տներից մեկի բակում գտնվող սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Նոր Նորքի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը