Աշխարհ

08.10.2019 15:25


Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կարծում է, որ պետք է աշխատի իր հայերենը զարգացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանն այս մասին խոսեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,-ասաց Օհանյանն ու լրագրողներին հայերեն շնորհակալություն հայտնեց:

Անդրադառնալով համաժողովին՝ Օհանյանը նշեց. «Հիանալի է համաշխարհային լսարան ունենալ այստեղ՝ Հայաստանում, Երևանում, սա հուզիչ պահ է»:

Նա ուրախությամբ նկատեց, որ հայերը սիրում են շախմատը, յուրաքանչյուր տարիքի աշակերտ սովորում է այն: Օհանյանը կարծում է, որ դա հիանալի հիմք է՝ ծրագրավորման մեջ հմտանալու համար:

Օհանյանի կարծիքով՝ Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի. նա դա համարեց ամենալավ տարբերակներից մեկը՝ տնտեսությունը զարգացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը