Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհել են տիեզերաբանության և էկզոմոլորակների հայտնաբերման համար
Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Ջեյմս Փիբլզին «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», Միշել Մայորին եւ Դիդիե Կելոյին՝ «արեւանման աստղի ուղեծրում Էկզոմոլորակների հայտնաբերման համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը:
Հեռարձակումը մատչելի Է Նոբելյան հիմնադրամի պաշտոնական YouTube-ալիքում: Նախօրյակին բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը:Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում Է Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում Է Օսլոյում, նույնպես դեկտեմբերի 10-ին:
Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում Է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել Է «նոբելյան շաբաթը»: Հոկտեմբերի 9-ին հայտնի կդառնա քիմիայի բնագավառի դափնեկիրը: Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 եւ 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել Է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին, հաղորդել ԷՏԱՍՍ-ը: