Լրահոս

08.10.2019 13:57


Երևանում բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին. կան վիրավորներ

Երևանում բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոց խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 73 RՏ 773 համարանիշի և Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը