Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը Toyօta-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ և գլխիվայր շրջվել. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Ռոբերտ Ե-ն իր վարած Toyota մակնիշի B 881 BH 40 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքից դեպի Կարենիս գյուղ տանող ավտոճանապարհին բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Մարտին Մ-ի վարած ЗИЛ մակնիշի 691 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռոբերտ Ե-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Toyota-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ դրա բեկորներն էլ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ գտնվող Toyota Camry մակնիշի 36 AV 018 համարանիշի ավտոմեքենան։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։