Աշխատանքից ազատում են Սասուն Միքայելյանի մտերիմներին. Միքայելյան-Փաշինյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ․ «Հրապարակ»
«Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են, և պատճառը Վանեցյանին պաշտպանող հայտարարությունը չէ, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելը։ Վերջին ամիսներին գործընթաց է գնում Սասուն Միքայելյանի կշիռը նվազեցնելու ուղղությամբ։ Եվ դա հատկապես արվում է նրա միջնորդությամբ պաշտոն կամ մանդատ ստացած անձանց հանելու, չեզոքացնելու ճանապարհով։
Դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին, աշխատանքից ազատվել է ԴԱՀԿ պետ Հակոբ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին, Սասուն Միքայելյանի միջնորդությամբ, և այստեղ էր տեղափոխվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից։
Իսկ օրեր առաջ էլ աշխատանքից ազատել են Միքայելյանի մեկ այլ մտերիմի՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանին։
Ոստիկանության լրատվականից պարզաբանեցին՝ երկարամյա ծառայությունից հետո անցել է թոշակի։ Բայց հասկանալի է, որ դա ընդամենը ֆորմալ ձևակերպումն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: