Լրահոս

08.10.2019 10:43


Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն

Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն

Տասնչորսամյա պատանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով։

Երեկ` հոկտեմբերի 7–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Շտապօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 14-ամյա պատանի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վնասվածքը եղել է կրծքավանդակի շրջանում։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ կատարվածի մասին տեղեկանալուց հետո ոստիկաններ են եկել դպրոց, քանի որ դեպքը եղել է դպրոցում։

Պարզվել է, որ վեճ է եղել համադասարանցիների միջև, որն ավարտվել է մեկի դանակահարությամբ։

Դանակ գործադրած պատանին նույնպես 14 տարեկան է։ Ինչն է եղել նրանց վեճի պատճառը և ինչու է այն հանգուցալուծվել դանակահարությամբ, կպարզեն իրավապահները։

Այս խորագրի վերջին նյութերը