Քաղաքական

08.10.2019 10:31

Քննարկվեց Ամուլսարի խնդիրը, դիրքորոշման փոփոխություն չկա. տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը (տեսանյութ)

Քննարկվեց Ամուլսարի խնդիրը, դիրքորոշման փոփոխություն չկա. տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը (տեսանյութ)

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել:

«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը նշեց, որ խոսվել է նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ: «Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա: Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց` կարծես, այո:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։