Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,–ասվում է որոշման մեջ:
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ի պատասխան Tert.am–ի հարցի, թե ինչ հիմքով է աշխատանքից ազատվել Վալերիյ Օսիպյանը, ասաց. «Իր դիմումի համաձայն»:
Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ: Սակայն, Tert.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 3-ին Օսիպյանը աշխատանքի չէր ներկայացել: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն Օսիպյանը հերքել էր: