Վրացական վանքի մոտ Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է բացել
Վրաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածք համարվող քրիստոնեական Դավիթ Գարեջիի վանքի անմիջապես հարևանությամբ ադրբեջանական կողմը ավարտել է սահմանապահ ուղեկալի շինարարությունը և շահագործման հանձնել:
Շահագործման հանձնելու մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ներկա է եղել դրա պետ գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը:
Ուղեկալի վայրում դեռ այս տարվա հուլիսից ադրբեջանական կողմը ճամբար էր դրել ու սկսել շինարարական աշխատանքներ: Հուլիսի 23-ին ճամբարից լուսանկարներ էր հրապարակել վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Քացարավան: Ավելի վաղ էլ՝ այս տարվա մայիսից, Ադրբեջանը սկսել էր կառուցել դեպի վանքի բարձունքներ տանող ճանապարհ:
Վանական համալիրը անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանին է, ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք էին գործում համալիրի տարածք: Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին, ինչից հետո մինչ օրս իրավիճակը համեմատաբար լարված է մնում:
Հատկանշական է, որ ուղեկալից շուրջ 1,7 կմ հեռավորության վրա արդեն իսկ կա գործող Ադրբեջանի ՊՍԾ սահմանապահ ուղեկալ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նոր ուղեկալի կառուցումը պայմանավորված է հենց վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակով:

Աղբյուրը՝ razm.info