Աշխարհ

07.10.2019 22:05


Ուկրաինայում մահացել են մեկ մարմնով և երկու գլխով ծնված սիամական երկվորյակները

Ուկրաինայում մահացել են մեկ մարմնով և երկու գլխով ծնված սիամական երկվորյակները

Չեռնովիցիում մահացել են մեկ շաբաթ առաջ ծնված սիամական երկվորյակները: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՈւՆԻԱՆ գործակալությունը:

Բժիշկների խոսքով՝ աղջիկները մահացել են հոկտեմբերի 5-ին: Ծննդատնից նրանց անմիջապես տեղափոխել Էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ շեղումն ախտորոշվել Էր տակավին հղիության ընթացքում, սակայն երկվորյակների մայրը կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել Էր ընդհատել հղիությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը