Լրահոս

07.10.2019 18:24


Լևոն Ջուլֆալակյանն աշխատանքի է անցել Երևանի քաղաքապետարանում

Լևոն Ջուլֆալակյանն աշխատանքի է անցել Երևանի քաղաքապետարանում

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն այսուհետ կզբաղեցնի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց բազմամյա մարզիչը: «Բնական է, որ սպորտի բաժինը ինձ հետաքրքրեց: Ամեն ինչ կանեմ, որ օգտակար լինեմ այս բաժնում»,-ասաց Ջուլֆալակյանը:

Լևոն Ջուլֆալակյանը մոտ 20 տարի զբաղեցնում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը