Աշխարհ

07.10.2019 21:15


Մեկ Like-ի համար ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Մեկ Like-ի համար ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար Ջեֆրի Հովեները կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ ամերիկյան դեսպանատան Twitter-ի էջը հավանություն է տվել (like) թուրք ընդդիմադիր լրագրող Էրգյուն Բաբահանի գրառմանը: Դա խստորեն դատապարտել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

ԱՄՆ-ի դեսպանատան հավանությանն արժանացած ընդդիմադիր լրագրողի գրառումը եղել է Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի մասին։

Գրառման մեջ ասվում էր. «Թուրքիայի ժողովուրդը պետք է պատրաստ լինի քաղաքական մի ժամանակաշրջանի, որտեղ Բահչելին չի լինի»։

Ի դեպ, այդ գրառման հետ կապված բացատրություններ տալու համար նախապես Թուրքիայի արտգործնախարարություն էր հրավիրվել նաև ԱՄՆ-ի դեսպան Դեվիդ Սեթթերֆիլդը, բայց վերջինս քաղաքում չի եղել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը