Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը
Որպես նախկին լրագրող եւ գործող պատգամավոր վճռականորեն դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների վրա հարձակումները ոչ մի հանգամանքում չեն կարող որեւէ արդարացում ունենալ: «Մեր երկրում խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության իրավունքին այլընտրանք չպետք է լինի: Իրավապահ մարմինները պետք է կարճ ժամկետում եւ օպերատիվորեն արձագանքեն նման գործողություններին, իսկ մեղավորները՝ հայտնաբերվեն եւ պատժվեն համապատասխան կերպով»,- նշեց Տոնոյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության մի քանի երիտասարդ աջակիցներ հարձակում էին գործել ընդդիմադիր մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել մամուլի ակումբը:

Աղբյուրը՝ News.am