Եթե այսօր ձվով են գնում, վաղը կարող են զենքով գնալ․ Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը անընդունելի է համարում «Հայելի» ակումբի դեմ կատարվածը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Հրապարակը» գրել էր, որ «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակում է տեղի ունեցել, 4 անձինք ձվերով հարվածել էին ակումբի դռանն ու պատերին, պաստառներ փակցրել։ Դոյդոյանը կարծում է, որ եթե իրավական պատշաճ գնահատական չտրվի, ապա վաղը կարող են զենքով էլ գնալ լրատվամիջոցներ․
«Եթե այդ անձինք ձվով են գնում, սպառնում կամ փորձում իրենց վրդովմունքը կամ դժգոհությունը արտահայտել, վաղը նույն ձևով կարող են զենքով գնալ, ես որևէ տարբերություն չեմ տեսնում, թե նա ձվով է գնացել, իր վերաբերմունքը արտահայտել լրատվամիջոցի վերաբերյալ, թե զենքով է գնացել։ Եթե մենք սրա նկատմամբ լինենք անտարբեր, և համարենք, որ սա նորմալ երևույթ է, և կարծիք արտահայտելու դրսևորում, հետևաբար՝ նույն կերպ զենքով կարող են գնալ և իրենց դժգոհությունը արտահայտել։ Անընդունելի է որևէ իրավիճակում նման վարքագիծ դրսևորել՝ անկախ նրանից, թե կսիրենք այդ լրատվամիջոցը կամ չենք սիրի, կքննադատենք, թե չենք ուզենա հանդուժել, բայց նման գռեհիկ, անընդունելի եղանակով արտահայտվել որևէ մեդիայի նկատմամաբ, ես անընդունելի եմ համարում»,-ասաց Դոյդոյանը։
Նշենք, որ միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և տվել համապատասխան բացատրություններ։