Լրահոս

07.10.2019 11:35


Պռոշյան գյուղի տարածքում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, վերջինն էլ երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր

Պռոշյան գյուղի տարածքում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը, վերջինն էլ երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 35 RՍ 727 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 GԼ 538 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Volkswagen-ն էլ BMW-ի ստացած հարվածի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի մեջ հայտնաբերվել են գարեջրի մի քանի կիսադատարկ և չբացված շշեր, իսկ ավտոմեքենայի մեջից էլ գարեջրի հոտ էր փչում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի և հիվանդանոց տեղափոխված Volkswagen-ի վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը