Լրահոս

07.10.2019 11:12


Կոտայքի մարզում Opel-ը բախվել է քարերին, այնուհետև կողաշրջվել և բախվել բացօթյա քարե զուգարանին. մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Կոտայքի մարզում Opel-ը բախվել է քարերին, այնուհետև կողաշրջվել և բախվել բացօթյա քարե զուգարանին. մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի 36 FR 369 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ավբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու ուղևորը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ խումը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան, որը բարձված է եղել գյուղմթերքով, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը